14:46  ,  27 հունվարի, 2015

Ավստրալիայի բաց առաջնություն. Մարեյը դուրս եկավ կիսաեզրափակիչ

Բրիտանացի Էնդի Մարեյը թենիսի Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչում 6:3, 7:6, 6:3 հաշվով հաղթեց ավստրալացի Նիկ Կիրյոսին եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ: Հանդիպումը տեւել է 1 ժամ 55 րոպե:

Կիսաեզրափակիչում Մարեյի մրցակիցը կլինի չեխ Տոմաշ Բերդիխը, ով քառորդ եզրափակիչում պայքարից դուրս թողեց իսպանացի Ռաֆայել Նադալին:

Ավստրալիայի բաց առաջնություն, քառորդ եզրափակիչ

Էնդի Մարեյ (Մեծ Բրիտանիա) - Նիկ Կիրյոս (Ավստրալիա)՝ 6:3, 7:6, 6:3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում