13:54  ,  27 հունվարի, 2015

Բլատեր. Պլատինին չունի համարձակություն, որպեսզի իմ դեմ պայքարի հրապարակավ

ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը կարծում է, որ ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին գաղտնի աշխատանք է կատարում իր դեմ, սակայն խուսափում է այն ցույց տալ հրապարակավ: Բլատերը առաջադրել է թեկնածությունը ՖԻՖԱ-ի նախագահական ընտրություններում: Շվեյցարացին կազմակերպությունը գլխավորում է 1998-ից:

«Որոշ մարդիկ ցանկանում են ամեն գնով ձերբազատվել ինձանից: Այդ ամենը սկսվում է Նյոնից՝ ՈւԵՖԱ-ից: Նրան չի հերիքում համարձակությունը, որպեսզի պայքարի արդար եւ հրապարակավ: Անհրաժեշտ է ունենալ հարգանք: ՖԻՖԱ-ում դեռ չեմ ավարտել ծրագրերս եւ մտադիր եմ շարունակել աշխատանքս»,- Բլատերի խոսքը փոխանցում է CNN-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում