13:16  ,  27 հունվարի, 2015

Պիկեն հայց կներկայացնի Իսպանիայի հարկային տեսչության դեմ

Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն մտադիր է Իսպանիայի հարկային տեսչության դեմ հայտ ներկայացնել հարկերից խուսափելու մեղադրանքի պատճառով, գրում է Inside Spanish Football-ը:

Հարկային տեսչության ներկայացուցիչները վստահ են, որ Պիկեն խուսափել է 2.45 միլիոն եվրո հարկերը վճարելուց: Իսպանիայի հավաքականի պաշտպանը հերքել է մեղադրանքները:

Իսպանիայում առաջին դեպքը չէ, որ ֆուտբոլիստները խնդիրներ են ունեցել հարկային ծառայության հետ: Ավելի վաղ հարկային տեսչությունը Իկեր Կասիլյասից եւ Դավիդ Վիլյայից պահանջել էր 2 միլիոն եվրո: 2014-ին տեղի է ունեցել ամենաաղմկահարույց դեպքը, երբ «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին պարտադրել էին վճարել 53 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում