12:51  ,  27 հունվարի, 2015

ՖԻՖԱ-ն հետաքննություն կանցկացնի «Աթլետիկոյում»

ՖԻՖԱ-ն շարունակում է հետաքննություն անցկացնել իսպանական ակումբներում անչափահաս ֆուտբոլիստների հետ պայմանագիր կնքելու հարցով: Այժմ կազմակերպությունը մտադիր է հետաքննություն անցկացնել Մադրիդի «Աթլետիկոյում», տեղեկացնում է AS-ը:

Նման հետաքննության արդյունքում ՖԻՖԱ-ն պատժել էր կատալոնական «Բարսելոնային» եւ ակումբին զրկել երկու տրանսֆերային պատուհանների ընթացքում նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու հնարավորությունից: ՖԻՖԱ-ն ստուգումներ էր կատարել նաեւ «Ռեալում» եւ մադրիդյան ակումբին տվել մեկ ամիս ժամանակ պատանի ֆուտբոլիստների հետ պայմանագիր չկնքելու փաստն ապացուցելու համար:

Սպասվում է, որ կազմակերպությունն առաջիկայում ստուգումներ կանցկացնի նաեւ «Սեւիլիայում», «Վալենսիայում», «Մալագայում», «Ռայո Վալյեկանոյում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս