12:16  ,  27 հունվարի, 2015

Գյոտցե. Ցանկանում եմ ստանալ ավելի շատ խաղաժամանակ

Մյունխենի «Բավարիայի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն ցանկանում է ստանալ ավելի շատ խաղաժամանակ:

«Հավատում եմ, որ մրցաշրջանի երկրորդ հատվածում կստանամ ավելի շատ խաղաժամանակ: «Բավարիայում» մրցակցույթունը մեծ է, սակայն վստահ եմ ուժերիս»,- Գյոտցեի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Գյոտցեն մասնակցել է 16 հանդիպման եւ դարձել 7 գոլի, 8 արդյունավետ փոխանցման հեղինակ:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում