11:57  ,  27 հունվարի, 2015

Հանցավոր աշխարհի ներկայացուցիչը ձերբակալվել է ֆուտբոլիստից գումար շորթելու պատճառով

Կոլումբիայի ոստիկանությունը ձերբակալել է հանցավոր աշխարհի հեղինակությանը, ով կասկածվում է խոշոր գումար է շորթել Կոլումբիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ֆաուստինո Ասպրիլյայից, գրում է Dunya News-ը:

Անդրես Ֆելիպե Մարինը (Պիպե) սպառնացել է սպանել Ասպրիլյային եւ նրա ընտանիքի անդմաներին, եթե ֆուտբոլիստը հրաժարվի վճարել պահանջած գումարը: Սպառնալիքներից հետո Ասպրիլյան ընտանիքի հետ հեռացել էր Տուլուայից:

Հիշեցնենք, որ նա ելույթ է ունեցել իտալական «Պարմայում» եւ անգլիական «Նյուքասլում»: Ասպրիլյան 57 խաղ է անցկացրել Կոլումբիայի հավաքականում եւ դարձել 20 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում