11:08  ,  27 հունվարի, 2015

«Չիկագո Ֆայերը» հերքել է Մովսիսյանի ծառայություններով հետաքրքրվելու լուրը

ՄԼՍ-ի «Չիկագո Ֆայերը» հերքել է լուրերը, որ հետաքրքրված է Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի ծառայություններով: Ակումբի գլխավոր մարզիչ Ֆրենկ Յալոպը հայտարարել է, որ առաջին անգամ է լսում այդ մասին:

«Առաջին անգամ եմ նման բան լսում: Մովսիսյանին ծանոթ եմ «Նախագիծ-40» եւ «Ադիդաս» ծրագրերից: Մովսիսյանը լավ ֆուտբոլիստ է եւ արդյունավետ էր խաղում ՄԼՍ-ում»,- Յալոպի խոսքը փոխանցում է mlssoccer.com-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում