10:46  ,  27 հունվարի, 2015

Ավստրալիայի բաց առաջնություն. Ռաֆայել Նադալը դուրս մնաց պայքարից

Իսպանացի Ռաֆայել Նադալը թենիսի Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչում 2:6, 0:6, 6:7 հաշվով պարտվել է չեխ Տոմաշ Բերդիխին եւ դուրս մնացել պայքարից: Հանդիպումը տեւել է 2 ժամ 12 րոպե: Ավելի վաղ պայքարից դուրս էր մնացել նաեւ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը:

Կիսաեզրափակիչում Բերդիխը կմրցի Էնդի Մարեյ (Մեծ Բրիտանիա) - Նիկ Կիրյոս (Ավստրալիա) զույգի հաղթողի հետ:

Ավստրալիայի բաց առաջնություն, քառորդ եզրափակիչ

Տոմաշ Բերդիխ (Չեխիա) – Ռաֆայել Նադալ (Իսպանիա)՝ 6:2, 6:0, 7:6

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում