10:05  ,  27 հունվարի, 2015

Սենեգալցի կիսապաշտպանը միացել է «Շիրակին»

Հունվարի 26-ին Գյումրիի «Շիրակին» է միացել 20-ամյա սենեգալցի կիսապաշտպան Ուսեյնու Դիոպը, ով վերջին երեք տարիներին խաղացել է  Ֆիլիպինների «Ստալիոնում», տեղեկացնում է ակումբի ֆեյսբուքյան էջը։ 

Ուսեյնու Դիոպը «Շիրակի» հետ կմասնակցի փետրվարի 9-ից 22-ը Անթալիայում կայանալիք ուսումնամարզական հավաքին։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում