09:38  ,  27 հունվարի, 2015

«Բորուսիան» Ռոյսին փոխարինողին գտել է «Չելսիում»

Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարները վստահ չեն, որ Մարկո Ռոյսն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կմնա ակումբում: Այժմ դորտմունդյան ակումբը փոխարինող է փնտրում նրան եւ հետաքրքրված է Լոնդոնի «Չելսիի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Անդրե Շյուրլեի ծառայություններով, հայտնում է Kicker-ը:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Վոլֆսբուրգը» Շյուրլեի համար 30 միլիոն եվրո է առաջարկել «Չելսիին», սակայն լուրը հերքել է գերմանական ակումբի սպորտային տնօրենը:

Անգլիայի ընթացիկ առաջնությունում ֆուտբոլիստը մասնակցել է 14 խաղի եւ դարձել երեք գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում