09:20  ,  27 հունվարի, 2015

Ռոյսը ներկայացրել է սեփական արտադրության շապիկները (ֆոտո)

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Ռոյսը սկսել է զբաղվել հագուստի արտադրությամբ: Ֆուտբոլիստը ներկայացրել է կապիկի պատկերով շապիկները: Ռոյսը նշել է, որ վաճառքից ստացված եկամուտները կտրամադրի բարեգործութանը:

«Ողջունում եմ բոլորին: Բազմաթիվ խնդրանքներից հետո վաճառքի է հանվել կապիկի պատկերով շապիկների հավաքածուն: Ստացված գումարը կտրամադրվի բարեգործությանը»,- Ռոյսի խոսքը փոխանցում է Bild

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում