01:55  ,  27 հունվարի, 2015

Իգուաինի դուբլը «Նապոլիին» դուրս բերեց երրորդ տեղ

Իտալիայի առաջնության 20-րդ տուրի խաղում «Նապոլին» ընդունեց «Ջենոային» եւ առավելության հասավ Գոնսալո Իգուաինի երկու գոլերի շնորհիվ՝ 2:1:

«Նապոլին» 36 միավորով բարձրացավ երրորդ տեղ՝ շրջանցելով 34-ական միավոր վաստակած «Լացիոյին» եւ «Սամպդորիային»:

Առաջատարը «Յուվենտուսն» է՝ 49 միավոր: Երկրորդ տեղում ընթացող «Ռոման» ունի 42 միավոր:

Իտալիայի առաջնություն, 20-րդ տուր

«Նապոլի» - «Ջենոա»՝ 2:1

Իգուաին, 7, 75, 11մ - Ֆալկե, 56

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով