00:25  ,  27 հունվարի, 2015

Կասիլյասը դիտարկում է ԱՄՆ տեղափոխվելու տարբերակը

Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը դիտարկում է կարիերան ամերիկյան ՄԼՍ-ում շարունակելու հնարավորությունը:

Հաջորդ մրցաշրջանում ամերիկյան լիգայում հանդես կգան Ռաուլը, Ջովինկոն, Վիլյան, Լեմպարդը եւ Կական:

«Ես երբեք չեմ կարողանա «Ռեալից» հեռանալ հանուն որեւէ մրցակից ակումբի: Բայց հնարավոր է, որ ցանկանամ արկածներ փնտրել նոր արագ զարգացող լիգայում, օրինակ, ՄԼՍ-ում»,- Իկեր Կասիլյասի խոսքը մեջբերում է Wall Street Journal-ը:

Դարպասապահի պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է 2017 թվականի ամռանը: Կասիլյասն Արքայական ակումբի սան է: Առաջին պաշտոնական հանդիպումը «Ռեալում» անցկացրել է 16 տարեկանում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում