00:12  ,  27 հունվարի, 2015

Լուկաս Սիլվայի շնորհանդեսն ու առաջին մարզումը՝ «Ռեալում» (ֆոտոշարք)

Բրազիլացի կիսապաշտպան Լուկաս Սիլվան բուժզննում է անցել Մադրիդի «Ռեալում», պայմանագիր է ստորագրել Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ: «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնում տեղի է ունեցել նրա շնորհանդեսը, որից հետո 21-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է առաջին մարզումն իսպանական ակումբի ֆուտբոլիստների հետ եւ թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի ղեկավարությամբ:

Լուկաս Սիլվան բրազիլական «Կրուզեյրոյից» է տեղափոխվել Մադրիդ: «Ռեալի» հետ կնքած պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2020թ. հունիսի 30-ը: Տրանսֆերի արժեքը գնահատվում է 14 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով