22:42  ,  26 հունվարի, 2015

Ալեքս Ֆերգյուսոնը շարունակում է միլիոններ ստանալ «Մանչեսթեր Յունայթեդում»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը շարունակում է մեծ գումար ստանալ ակումբում: Շոտլանդացի մասնագետը «Մանչեսթեր Յունայթեդի» դեսպանն է ամբողջ աշխարհում:

2013թ. հոկտեմբերից մինչեւ 2014թ. հուլիս Ալեքս Ֆերգյուսոնը «Մանչեսթեր Յունայթեդից» ստացել է մոտ 3 միլիոն եվրո, գրում է bleacherreport-ը:

«Մանչեսթեր Յունայթեդի» դեսպանն է նաեւ Բոբի Չարլտոնը, որը ստացել է 105 հազար ֆունտ ստերլինգ:

Շոտլանդացի գլխավոր մարզիչ Դեւիդ Մոյեսի հետ պայմանագիրը ժամանակից շուտ խզելու համար «Մանչեսթեր Յունայթեդը» վճարել էր 6,5 միլիոն եվրո:

«Մանչեսթեր Յունայթեդի» տարեկան եկամուտն անցած մրցաշրջանում եղել է 433 միլիոն ֆունտ ստերլինգ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում