22:26  ,  26 հունվարի, 2015

Դրոգբան արժանացել է ամենամյա մրցանակի

Լոնդոնի «Չելսիի» կոտդիվուարցի հարձակվող Դիդյե Դրոգբան ստացել է Անգլիայի ֆուտբոլային լրագրողների ասոցիացիայի ամենամյա մրցանակը՝ ֆուտբոլին մատուցած ծառայությունների համար, հաղորդում է անգլիական ակումբի կայքը:

36-ամյա Դրոգբան մրցանակը ստացել է Պետր Չեխից եւ Թյերի Անրիից: Պարգեւատրման արարողությանը ներկա է եղել նաեւ Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը: Անցած տարի այս մրցանակին արժանացել էր «Լիվերպուլի» ավագ Սթիվեն Ջերարդը:

Անգլիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 16 խաղում Դրոգբան խփել է երեք գնդակ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում