22:08  ,  26 հունվարի, 2015

Էլ Շարավին ոտնաթաթի կոտրվածք է ստացել

«Միլանի» եւ Իտալիայի հավաքականի հարձակվող Ստեֆան Էլ Շարավին աջ ոտնաթաթի ոսկորի կոտրված է ստացել, հաղորդում է իտալական ակումբի պաշտոնական կայքը: Հունվարի 26-ին ֆուտբոլիստը բուժզննում է անցել: Նա բաց կթողնի առնվազն վեց շաբաթ:

Էլ Շարավին վնասվածք էր ստացել «Լացիոյի» դեմ Իտալիայի առաջնության 20-րդ տուրի հանդիպման վերջնամասում: «Միլանը» Հռոմում պարտվել է 1:3 հաշվով: Իտալիայի ընթացիկ առաջնությունում 22-ամյա հարձակվողը մասնակցել է 16 հանդիպման եւ խփել է մեկ գնդակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով