20:05  ,  26 հունվարի, 2015

Ադրբեջանի հավաքականը հրաժարվել է ժամանել Հայաստան

Շախմատի տղամարդկանց Ադրբեջանի հավաքականը հրաժարվել է մասնակցել ապրիլի 18-ից 29-ը Ծաղկաձորում կայանալիք շախմատի աշխարհի թիմային առաջնությանը, հաղորդում է azerisport-ը:

Աշխարհի առաջնություններին մասնակցում են 10 ուժեղագույն թիմեր: Ադրբեջանի հավաքականը մասնակցության իրավունք ստացել էր 2013թ. Եվրոպայի առաջնությունում նվաճած չեմպիոնի կոչման շնորհիվ:

Ադրբեջանը նախկինում երեք անգամ է մասնակցել աշխարհի թիմային առաջնության: Առավելագույն նվաճումը եղել է չորրորդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով