19:09  ,  26 հունվարի, 2015

Էդգար Մանուչարյանը մասնակցեց «Ուրալի» հաղթանակին

Կիպրոսում մարզումային հավաքներ անցկացնող ռուսական «Ուրալն» ու «Ուֆան» անցկացրել են երկու ստուգողական հանդիպումներ: Երկրորդ խաղին մասնակցել է նաեւ «Ուրալի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը:

Առաջին խաղում «Ուրալը» հաղթել էր 4:2 հաշվով, իսկ երկրորդ խաղում հասել է նվազագույն հաշվով առավելության: Առաջին խաղում երեք գնդակ է խփել «Ուրալի» հարձակվող Սպարտակ Գոգնիեւը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս