20:27  ,  26 հունվարի, 2015

Էդեգոր. Փողի համար չեմ տեղափոխվել «Ռեալ»

Մադրիդի «Ռեալի» 16-ամյա կիսապաշտպան Մարտին Էդեգորը նշել է, որ հանուն փողի չի տեղափոխվել Արքայական ակումբ եւ այդ որուշումն ընդունել է՝ ելնելով սպորտային նկատառումներից:

«Ես չեմ ցանկանում խոսել ֆինանսական կողմի մասին: Ես փողի համար չեմ տեղափոխվել «Ռեալ»: Սպորտային առումով դա ամենաճիշտ որոշումն էր:

Նորամուտս առաջին թիմում ինձ համար սթրեսային չի լինի: Կարծում եմ, որ «Ռեալում» ես որպես ֆուտբոլիստ շատ կաճեմ»,- Էդեգորի խոսքն է մեջբերում Marca-ն:

Ոչ պաշտոնական տվյալներով, նորվեգացի ֆուտբոլիստը «Ռեալում» կստանա տարեկան 2 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում