19:46  ,  26 հունվարի, 2015

Մխիթարյանը՝ բրոնզե մեդալակիր, Մկրտչյանը կխաղա Ջիբրալթարում

Գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը Ժուան Պեսոա քաղաքում ավարտված Բրազիլիայի առաջնությունում 11 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ նվաճեց երրորդ մրցանակը:

9,5 միավորով Բրազիլիայի չեմպիոն դարձավ գրոսմայստեր Ռաֆայել Լեյտաոն, հաղորդում է Armchess-ը:

Հունվարի 27-ից փետրվարի 5-ը Ջիբրալթարում անցկացվելիք խոշոր փառատոնի գլխավոր մրցաշարին կմասնակցեն 244 շախմատիստներ, որոնց մեջ են 85 գրոսմայստերներ, այդ թվում՝ Լիլիթ Մկրտչյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով