19:28  ,  26 հունվարի, 2015

«Մանչեսթեր Յունայթեդը» 120 միլիոն ֆունտ կառաջարկի Բեյլի համար

«Մանչեսթեր Յունայթեդը» կանի հնարավոր ամեն ինչ Մադրիդի «Ռեալի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլի տրանսֆերը գնելու համար եւ ռեկորդային առաջարկ կանի Արքայական ակումբին, հաղորդում է Daily Express-ը:

Անգլիական ակումբը 25-ամյա ֆուտբոլիստի համար պատրաստ է առաջարկել 120 միլիոն ֆունտ ստերլինգ: Խաղացողի շաբաթական աշխատավարձը կարող է լինել 200 հազար ֆունտ ստերլինգ:

Ավելի վաղ նշվում էր, որ «Ռեալը» չի ցանկանում քննարկել Բեյլին վաճառելու հնարավորությունը:

Ընթացիկ մրցաշրջանում Բեյլը «Ռեալի» կազմում մասնակցել է 14 հանդիպման, խփել է 10 գնդակ, կատարել է 4 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում