20:44  ,  26 հունվարի, 2015

Ռայոլա. Պոգբայի տրանսֆերային արժեքը գերազանցում է Մեսիինը եւ Ռոնալդուինը

Թուրինի «Յուվենտուսի» եւ Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան նշել է, որ այս պահին իր հաճախորդը լավագույնն է աշխարհում եւ նրա տրանսֆերային արժեքը ավելի բարձր է, քան Մեսիինը եւ Ռոնալդուինը:

«Պոգբայի տրանսֆերային արժեքը շատ բարձր է, նա ավելին արժի, քան Մեսին եւ Ռոնալդուն: Ոչ ոք այժմ այդքան լավ չի խաղում, որքան Պոլը:

Հունվարին նա այլ ակումբ չի տեղափոխվի, իսկ ամռանն այդ ամենը կքննարկենք: Շատ քիչ ակումբներ կարող են իրենց թույլ տալ գնել նրան»,- Ռայոլայի խոսքն է մեջբերում gazzetta.it-ը:

Այս մրցաշրջանում Պոգբան «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 25 խաղ եւ խփել է 8 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում