18:33  ,  26 հունվարի, 2015

Նորապսակ Մարիա Կիրիլենկոն՝ ամուսնու հետ (ֆոտո)

Ռուս թենիսիստուհի Մարիա Կիրիլենկոն Ինստագրամում տեղադրել է ամուսնու հետ լուսանկար: Գաղտնիության պայմաններում անցած հարսանիքը տեղի է ունեցել հունվարի 24-ին եւ չի լուսաբանվել:

«Սիրելի ամուսնուս եւ մեր սիրելի մայրերի հետ: Հավատացեք՝ մեծ երջանկություն է գտնել իսկական սեր: Եղեք ավելի բարի, սիրեք միմյանց եւ ուժերը մի վատնեք քննադատության եւ չարության վրա: Մաղթում եմ բոլորիդ գտնել երջանկություն եւ դառնալ ավելի բարի»,- գրել է 28-ամյա Մարիա Կիրիլենկոն:

Որոշ տեղեկություններով նրա ամուսինը 38-ամյա պետական պաշտոնյա Ալեսքսեյ Ստեպանովն է, որն աշխատում է Մոսկվայի քաղաքային վարչական մարմիններում: Տեւական ժամանակ Կիրիլենկոն նշանադրված էր «Վաշինգտոնի» ռուս հոկեյիստ Ալեքսանդր Օվեչկինի հետ, սակայն 2014թ. հուլիսին նրանք հայտարարեցին հարաբերությունները խզելու մասին:

Մարիա Կիրիլենկոն 2012թ. Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է, Ֆրանսիայի եւ Ավստրալիայի բաց առաջնությունների եզրափակիչների մասնակից: WTA վարկանիշային աղյուսակում նա այժմ 189-րդն է, լավագույն ցուցանիշը եղել է 10-րդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում