17:52  ,  26 հունվարի, 2015

Ռիկելմե. Ռոնալդուն ու Մեսին մրցում են գոլերի քանակի համար, լավագույնը Մարադոնան է

Պատմության լավագույն ֆուտբոլիստը 1986թ. աշխարհի չեմպիոն, Արգենտինայի հավաքականի նախկին ավագ Դիեգո Մարադոնան է, հայտարարել է Արգենտինայի հավաքականի նախկին կիսապաշտպան Խուան Ռոման Ռիկելմեն:

«Մարադոնան է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը: Իմ բախտը բերել է, որ ես խաղացել եմ նրա հետ «Բոկա Խունիորսում» եւ հետեւել եմ նրա մարզումներին: Դա անհավանական էր: Իսկ Մեսին ու Ռոնալդուն մրցում են գոլերի քանակի համար: Բայց Լեոն խաղադաշտում անում է այն, ինչն ինքն էլ հետո չի հասկանում, թե ինչպես ստացվեց»,- Ռիկելմեի խոսքը մեջբերում է Sport.es-ը:

Ռիկելմեն հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին: Նա հանդես է եկել «Բոկա Խունիորսում», «Արխենտինոս Խունիորսում», «Վիլյառեալում», «Բարսելոնայում»: Արգենտինայի հավաքականի կազմում դարձել է 2008թ. օլիմպիական չեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս