17:16  ,  26 հունվարի, 2015

«Կերկիրան» ցանկանում է ձեռք բերել Գեւորգ Ղազարյանին

«Օլիմպիակոսի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը, հնարավոր է, վարձակալությամբ տեղափոխվի հունական «Կերկիրա», որի մարզչական շտաբը ցանկանում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ուժեղացնել կիսապաշտպանությունը, հաղորդում է sport24.gr-ն: «Կերկիրայում» կարծում են, որ 26-ամյա հայ ֆուտբոլիստը կկարողանա հարմարվել թիմի խաղային սխեմային:

Հունաստանի առաջնությունում «Կերկիրա» ընթանում է 10-րդ տեղում: Գեւորգ Ղազարյանն ընթացիկ մրցաշրջանում 7 հանդիպում է անցկացրել «Օլիմպիակոսի» կազմում: Դրանցից երեքը եղել է Հունաստանի առաջնությունում, չորսը՝ Հունաստանի գավաթի խաղարկությունում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում