16:59  ,  26 հունվարի, 2015

Ավստրալիայի բաց առաջնություն. Ջոկովիչը քառորդ եզրափակիչում է

Աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը թենիսի Ավստրալիայի բաց առաջնության 1/8 եզրափակիչում 6:4, 7:5, 6:4 հաշվով հաղթեց լյուքսեմբուրգցի Ժիլ Մյուլերին եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

Հանդիպումը տեւել է 2 ժամ 5 րոպե: Քառորդ եզրափակիչում Ջոկովիչի մրցակիցը կլինի կանադացի Միլոշ Ռաոնիչը:

Ավստրալիայի բաց առաջնություն, 1/8 եզրափակիչ

Նովակ Ջոկովիչ (Սերբիա) - Ժիլ Մյուլեր (Լյուքսեմբուրգ)՝ 6:4. 7:5, 6:4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով