16:42  ,  26 հունվարի, 2015

ՖԻՖԱ-ն մեկ ամիս ժամանակ է տվել «Ռեալին»

ՖԻՖԱ-ն մեկ ամիս ժամանակ է տվել Մադրիդի «Ռեալին» անօրինական տրանսֆերներ չկատարելու փաստն ապացուցելու համար, հայտնում է Daily Mail-ը:

Կազմակերպությունը նախորդ ամիսների ընթացքում հետախուզություն է անցկացրել մադրիդյան ակումբում եւ խոսքը վենեսուելացի երկու պատանի ֆուտբոլիստների մասին է: 12-ամյա Մանուել Գոդոյը եւ Ֆերնանդո Մասիասը 2012-ին փորձաշրջան են անցել «Ռեալում» եւ ակումբը պայմանագիր էր կնքել նրանց հետ:

Եթե «Ռեալը» չկարողանա ապացուցել, որ պայմանագիր չի կնքել այդ ֆուտբոլիստների հետ, ապա կզրկվի տրանսֆերներ իրականացնելու հնարավորությունից:

Հիշեցնենք, որ նույն մեղադրանքով ՖԻՖԱ-ն կատալոնական «Բարսելոնային» զրկել է երկու տրանսֆերային պատուհանների ընթացքում ֆուտբոլիստներ ձեռք բերելու հնարավորությունից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում