16:17  ,  26 հունվարի, 2015

Ասիայի Գավաթ. Քուվեյթի, Պաղեստինի եւ Հորդանանի հավաքականների ֆուտբոլիստները ծխել են հանդերձարանում

Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան տուգանել է Պաղեստինի, Քուվեյթի եւ Հորդանանի ֆուտբոլի ֆեդերացիաներին ֆուտբոլիստերի վարքի համար, հայտնում է BBC-ն:

Այդ երկրների հավաքականների խաղացողներն Ավստրալիայում ընթացող Ասիայի Գավաթի խաղերի ժամանակ ծխել են հանդերձարանում:

Հիշեցնենք, որ Ասիայի Գավաթի կիսաեզրափակիչում Հարավային Կորեայի ազգային թիմը հաղթել է Իրաքի հավաքականին եւ եզրափակիչում կմրցի Ավստրալիայի եւ ԱՄԷ-ի ազգային թիմերի հաղթողի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում