15:52  ,  26 հունվարի, 2015

Պաշտոնական. Ջիլարդինոն վերադարձել է A Սերիա (ֆոտո)

«Ֆիորենտինան» հայտարարել է 32-ամյա հարձակվող Ալբերտո Ջիլարդինոյի հետ պայմանագիր կնքելու մասին: Ֆուտբոլիստն իտալական ակումբում կխաղա վարձավճարով, նրա տրանսֆերային իրավունքը կշարունակի պատկանել չինական «Գուանչժոուին»:

Ջիլարդինոյին ձեռք բերելու համար պայքարում էր նաեւ Սանկտ Պետերբուրգի «Զենիթը», սակայն իտալացին որոշել է վերադառնալ A Սերիա: Ֆուտբոլիստը 2008-2012-ի ընթացքում խաղացել է «Ֆիորենտինայում» եւ անցկացրած 143 խաղում դարձել 59 գոլի հեղինակ:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում