15:14  ,  26 հունվարի, 2015

Ռոբերտ Արզումանյանը կխաղա նախկին թիմի եւ «Սպարտայի» դեմ

Պերմի «Ամկարը» Թուրքիայում կայանալիք ուսումնամարզական հավաքի ընթացքում կմրցի չեխական «Սպարտայի», «Տոսնոյի», ղազախական «Ակտոբեի» եւ Բաթումիի «Դինամոյի» հետ, գրում է ռուսական ակումբի կայքը:

«Ամկարը» Բելեկի մարզահավաքի վերջին խաղը կանցկացնի փոտրվարի 11-ին կամ 12-ին:

Հիշեցնենք, որ 2014-ի դեկտեմբերին ռուսական ակումբ է տեղափոխվել  Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը, ով 2014-ին խաղում էր ղազախական «Ակտոբեում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում