14:28  ,  26 հունվարի, 2015

«Ռեալը» հետաքրքրված է «Աթլետիկի» պաշտպանով

Մադրիդի «Ռեալի» մարզչական շտաբը շահագրգռված է Բիլբաոյի «Աթլետիկի» պաշտպան Էմերիկ Լապորտային ձեռք բերելու հարցով, հայտնում է Marca-ն:

Իտալացի մասնագետ Կարլո Անչելոտին վստահ է, որ 20-ամյա ֆուտբոլիստը կուժեղացնի «Ռեալի» պաշտպանության կենտրոնը: Լապորտայի ծառայություններով հետաքրքրված են եւս մի քանի ակումբներ: «Աթլետիկի» նախագահ Խոսու Ուրուտիան մտադիր չէ բաժանվել թիմի պաշտպանից: Լապորտայի կլաուզուլան 42 միլիոն եվրո է:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում ֆուտբոլիստը մասնակցել է 17 հանդիպման:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում