14:12  ,  26 հունվարի, 2015

«Զենիթը» բանակցում է Ձյուբային ձեռք բերելու համար

Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» կպայքարի Մոսկվայի «Սպարտակի» եւ Ռուսաստանի հավաքականի հարձակվող Արտյոմ Ձյուբայի համար, տեղեկացնում է championat-ը:

«Զենիթը» ֆուտբոլիստին ձեռք բերելու համար ակտիվ բանակցություններ է սկսել հունվարին: 26-ամյա հարձակվողի պայմանագիրը «Սպարտակի» հետ ավարտվելու է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Ձյուբայի ծառայություններով հետաքրքրված են Մոսկվայի «Լոկոմոտիվը» եւ «Կրասնոդարը»:



Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս