13:34  ,  26 հունվարի, 2015

Դրագովիչը մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն

Կիեւի «Դինամոյի» եւ Ավստրիայի հավաքականի պաշտպան Ալեքսանդր Դրագովիչը մոտ է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն, գրում է talksport.com-ը:

Սերբական արմատներով ավստրիացի 23-ամյա ֆուտբոլիստի համար անգլիական ակումբը կվճարի 20 միլիոն եվրո: Այժմ Դրագովիչը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ քննարկում է անձնական պայմանագրի կետերը: Ավելի վաղ ֆուտբոլիստը հայտարարել էր, որ երջանիկ կլինի տեղափոխվել Անգլիայի հեղինակավոր ակումբ:

 

 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում