12:58  ,  26 հունվարի, 2015

«Վալենսիայի» սպորտային տնօրենը չի ցանկանում տեղափոխվել «Բարսելոնա»

«Վալենսիայի» սպորտային տնօրեն Ֆրանսիսկո Ռուֆետեն հերքել է «Բարսելոնա» տեղափոխվելու լուրերը: Մասնագետը նշել է, որ կատալոնական ակումբը չի կապվել իր հետ:

«Կտեղափոխվեմ «Բարսելոնա՞»: Դրանք ընդամենը խոսակցություններ են: Նրանք չեն էլ կապվել ինձ հետ: Երջանիկ եմ «Վալենսիայում» եւ մտադիր չեմ փոխել ակումբս: Ունենք մեր նպատակները եւ ծրագրերը»,- Ռուֆետեի խոսքը փոխանցում է barcastuff-ը:

Հիշեցնենք, որ հունվարին «Բարսելոնայի» սպորտային տնօրենի պաշտոնից հեռացել է Անդոնի Սուբիսարետան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս