12:28  ,  26 հունվարի, 2015

Զամեր. Հարգում ենք Էդեգորի որոշումը, իսկ Ռոյսի հարցով որոշում դեռ չկա

Մյունխենի «Բավարիայի» սպորտային տնօրեն Մատիաս Զամերը շնորհավորել է նորվեգացի 16-ամյա կիսապաշտպան Մարտին Էդեգորին «Ռեալ» տեղափոխվելու համար: Գերմանական ակումբը նույնպես ցանկանում էր ձեռք բերել նրան, սակայն ֆուտբոլիստն ընտրեց «Ռեալը»:

«Գվարդիոլայի հետ նրան բացատրեցինք, թե ինչու էր «Բավարիան» նրա համար լավագույն տարբերակը: Սակայն Էդեգորն ընտրեց «Ռեալը»: Շնորհավորում ենք նրան եւ պետք է հարգենք նորվեգացու որոշումը:

Ինչ վերաբերում է Ռոյսին, ապա դեռ չենք որոշել նրան ձեռք բերելու հարցով»,- Զամերի խոսքը մեջբերում է Sportal-ը:



Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս