12:11  ,  26 հունվարի, 2015

«Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղերի շնորհիվ «Քեմբրիջը» կնորոգի ստադիոնի զուգարանը

Անգլիայի Գավաթի 1/16-րդ եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղերից ստացված եկամուտով «Քեմբրիջ Յունայթեդը» կնորոգի ստադիոնի զուգարանները: Այս մասին հայտարարել է «Քեմբրիջ Յունայթեդի» գլխավոր տնօրեն Դեյվ Դոգետը:

«Ստացված գումարներով ստադիոնը կդարձնենք ավելի հարմարավետ: Առաջին հերթին կվերանորոգենք զուգարանները»,- Դոգետի խոսքը փոխանցում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ «Քեմբրիջ Յունայթեդը» 0:0 հաշվով է ավարտել հանդիպումը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, որի շնորհիվ թիմերը կանցկացնեն երկրորդ հանդիպումը: Այդ խաղերի համար «Քեմբրիջ Յունայթեդը» կստանա 1.7 միլիոն ֆունտ ստերլինգ, որը գերազանցում է ակումբի տարեկան եկամուտը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում