11:26  ,  26 հունվարի, 2015

Լամ. Կինս խնամում էր երկու երեխաների՝ ինձ եւ տղայիս

Մյունխենի «Բավարիայի» ավագ Ֆիլիպ Լամն ակումբի երկրպագուներին խոստացել է ընթացիկ մրցաշրջանում ցուցադրել արդյունավետ խաղ: 2014թ. աշխարհի չեմպիոնը նոյեմբերին «Բավարիայի» մարզմանը ոտքի կոտրվածք էր ստացել եւ ապաքինվում է վնասվածքից:

«Հուսով եմ՝ փետրվարի վերջին կամ մարտի սկզբին կվերադառնամ խաղադաշտ: Երկրորդ շրջանի գլխավոր հատվածում միանշանակ կլինեմ պատրաստ: Ինչ վերաբերում է վնասվածքիս, ապա տանը կինս ստիպված էր խնամել երկու երեխաների՝ ինձ եւ տղայիս»,- Լամի խոսքը փոխանցում է tz-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում