11:13  ,  26 հունվարի, 2015

Տնտեսագետ. Նավթի գների անկումն ուղղակիորեն կանդրադառնա «Սպարտակի» վրա

Կրասնոդարի «Կուբանի» նախկին կոմերցիան տնօրեն, տնտեսագետ Արտյոմ Միրոնովն անդրադարձել է նավթի գների անկմաը եւ նշել, թե որքանով այն կանդրադառնա ռուսական ակումբների վրա:

«Նավթի գների անկման դեպքում այն ուղղակիորեն կանդրադառնա Մոսկվայի «Սպարտակի» վրա: Այն  նաեւ կազդի «Կրասոնդարի» վրա: Ռուսական ակումբները կնվազեցնեն ներդրումները, սակայն ոչ մի ակումբ չի դադարեցնի ֆինանսավորումը: Ամեն դեպքում վտանգ կա, որ ռուսական ակումբները կկորցնեն բարձրակարգ եւ բարձր վարձատրվող ֆուտբոլիստներին եւ առաջնության մակարդակը կթուլանա»,- Միրոնովի խոսքը փոխանցում է sport express-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում