10:43  ,  26 հունվարի, 2015

Բլատերը պաշտոնից հեռանալուց հետո ցանկանում է դառնալ ռադիոլրագրող

ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը մտադիր է զբաղեցրած պաշտոնից հեռանալուց հետո աշխատել ռադիոյում: Այդուհանդերձ, շվեյցարացին ծրագրում է առայժմ աշխատել ֆուտբոլում եւ առաջադրել է թեկնածությունը ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունում: Բլատերը 1998-ից զբաղեցնում է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնը:

«Երբ հեռանամ զբաղեցրածս պաշտոնից, ապա կաշխատեմ ռադիոյում, քանի որ այն ավելի մասսայական է, քան հեռուստաընկերությունը: Անցյալում երազել եմ դառնալ ռադիոլրագրող: Կարծում եմ, այն լավ մասնագիտություն է»,- Բլատերի խոսքը փոխանցում է CNN-ը:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս