10:33  ,  26 հունվարի, 2015

Գվարդիոլան «Բավարիայի» մասին խոսել է անցյալ ժամանակով

Գերմանացի մասնագետները ենթադրում են, որ Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան շուտով կհեռանա ակումբից: Իսպանացի մասնագետի պայմանագիրն «Բավարիայի» հետ ավարտվելու է 2016-ի ամռանը եւ նա չի երկարաձգել այն:

«Բավարիայում» աշխատանքը մարտահրավեր էր ինձ համար: Նույնը վերաբերում է նաեւ ընտանիքիս: Այստեղ անցկացրել եմ լավ ժամանակ: Երջանիկ եմ, որ աշխատել եմ «Բավարիայում» եւ իրականացել էր երազանքս»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Bild-ը:

Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» նախկին նախագահ Խոան Լապորտան հայտարարել էր, որ ակումբի նախագահական ընտությանը հաղթելու դեպքում Գվարդիոլային կառաջարկի թիմի սպորտային տնօրենի պաշտոնը:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում