«Ռեալ Կաստիլյայի» ավագ Սերխիո Ագուսան մեկնաբանել է այն լուրը, որ թիմի նորվեգացի 16-ամյա նորեկ Մարտին Էդեգորը կստանա բարձր աշխատավարձ:
«Այն չի անհանգստացնում ինձ, սակայն նույնպես կցանկանայի ստանալ այնքան աշխատավարձ, որքան Էդեգորը:
Ակումբը ցանկանում է իրականացնել մտահղացումները, եւ մենք պետք է աշխատենք, որպեսզի ունենանք թիմային հաջողություններ: Այժմ անհրաժեշտ է Մարտինին օգնել թիմին արագ հարմարվելու համար»,- Ագուսայի խոսքը փոխանցում է Marca-ն:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ նորվեգացի կիսապաշտպանը շաբաթական կստանա մոտ 100 հազար եվրո:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում