09:58  ,  26 հունվարի, 2015

«Ռեալ Կաստիլիայի» ավագ. Կցանկանայի այնքան աշխատավարձ ստանալ, որքան Էդեգորը

«Ռեալ Կաստիլյայի» ավագ Սերխիո Ագուսան մեկնաբանել է այն լուրը, որ թիմի նորվեգացի 16-ամյա նորեկ Մարտին Էդեգորը կստանա բարձր աշխատավարձ:

«Այն չի անհանգստացնում ինձ, սակայն նույնպես կցանկանայի ստանալ այնքան աշխատավարձ, որքան Էդեգորը:

Ակումբը ցանկանում է իրականացնել մտահղացումները, եւ մենք պետք է աշխատենք, որպեսզի ունենանք թիմային հաջողություններ: Այժմ անհրաժեշտ է Մարտինին օգնել թիմին արագ հարմարվելու համար»,- Ագուսայի խոսքը փոխանցում է Marca-ն:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ նորվեգացի կիսապաշտպանը շաբաթական կստանա մոտ 100 հազար եվրո:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում