09:39  ,  26 հունվարի, 2015

«Բարսելոնայի» ֆուտբոլիստները նշել են, թե որքան պետք է որակազրկվի Ռոնալդուն

Կատալոնական «Բարսելոնայի» մի քանի ֆուտբոլիստներ անդրադարձել են Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի «Կորդոբայի» հետ խաղում «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հեռացմանը, գրում է sport.es-ը:

Կատալոնական ակումբի ֆուտբոլիստները միաձայն նշել են, որ պորտուգալացին պետք է որակազրկվի առնվազն չորս խաղով: Միաժամանակ, ֆուտբոլիստները հայտարարել են, որ չեն հավատում «հրաշքներին»:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն հեռացվել էր 82-րդ րոպեին «Կորդոբայի» ֆուտբոլիստին հարվածելու պատճառով: Հանդիպման ավարտից հետո պորտուգալացին ներողություն էր խնդրել արարքի համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում