09:18  ,  26 հունվարի, 2015

Ռիկելմեն ավարտել է կարիերան

Արգետինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Խուան Ռոման Ռիկելմեն հայտարարել է կարիերան ավարտելու մասին, գրում է Ole-ն:

36-ամյա կիսապաշտպանի վերջին ակումբը «Արգենտինոս Խունիորսն էր»: Ֆուտբոլիստի պայմանագիրն այդ ակումբի հետ ավարտվել էր դեկտեմբերին եւ նա ստացել էր ազատ գործակալի կարգավիճակ:

Ռիկելմեն ֆուտբոլային կարիերայի ընթացքում խաղացել է «Բարսելոնայում» եւ «Վիլյառեալում»: Արգենտինայի հավաքականում նա անցկացրել է 51 խաղ եւ դարձել 17 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում