01:48  ,  26 հունվարի, 2015

Պրիմերա. Օրվա արդյունքներն ու գոլերը

Իսպանական Պրիմերայում հունվարի 25-ին անցկացվեցին 20-րդ տուրի 4 խաղեր: Խաղային օրվա կենտրոնական մրցավեճը կայացավ Վալենսիայում, որտեղի համանուն թիմը 3:1 հաշվով հաղթեց «Սեւիլիային»: Դաշտի տերերից առաջին խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ իսպանացի կիսապաշտպան Դանիել Պարեխոն:

Այս հաղթանակից հետո վալենսիացիները շրջանցեցին «Սեւիլիային» եւ 41 միավորով բարձրացան չորրորդ տեղ:

Իսպանիայի առաջություն, 20-րդ տուր

«Վալենսիա» - «Սեւիլիա»՝ 3:1

Դանիել Պարեխո, 18 (11մ.), 33, Խավի Ֆուեգո, 56 – Կարլոս Բակա, 37 (11մ.)

Չիրացված 11 մետրանոց՝ Կարլոս Բակա, 41 («Սեւիլիա»)

«Դեպորտիվո» - «Գրանադա»՝ 2:2

Խոսե Ռոդրիգես, 34, Լուկաս, 38 – Պիտի, 7, Ռոբերտ Իբանյես, 83

Հեռացում՝ Լուիս Ֆարինա, 87 («Դեպորտիվո»)

«Աթլետիկ» - «Մալագա»՝ 1:1

Միկել Սան Խոսե, 70 – Խավի Գերա, 78

«Էսպանյոլ» - «Ալմերիա»՝ 3:0

Կրիստիան Ստուանի, 37, 40, Ֆելիպե Կայսեդո, 74

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով