23:52  ,  25 հունվարի, 2015

Աֆրիկայի Գավաթ. Հայ մասնագետի թիմը դուրս եկավ փլեյ-օֆֆ, փոխչեմպիոնը լքում է պայքարը

Ֆուտբոլի Աֆրիկայի ազգերի 2015թ․ գավաթի խաղարկության A խմբից փլեյ-օֆֆ դուրս եկան Կոնգոյի եւ Հասարակածային Գվինեայի հավաքականները:

Հասարակածային Գվինեայում շարունակվող մրցաշարի խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում տանտերերը 2:0 հաշվով հաղթեցին Գաբոնին, իսկ Կոնգոն ուժեղ գտնվեց Աֆրիկայի գործող փոխչեմպիոն Բուրկինա Ֆասոյից՝ 2:1:

7 միավոր հավաքած Կոնգոն փլեյ-օֆֆ դուրս եկավ առաջին տեղով, իսկ Հասարակածային Գվինեան 5 միավորով գրավեց երկրորդ տեղը: Գաբոնցիները մրցաշարը լքեցին 3 միավորով, իսկ Բուրկինա Ֆասոն՝ 1: 

Հիշեցնենք, որ Հասարակածային Գվինեայի հավաքականի գլխավոր մարզիչն արգենտինացի Էստեբան Բեյեր Չուրուկյանն է, ով ունի հայկական արմատներ: Քառորդ եզրափակիչում նրա թիմը կհանդիպի B խմբի (Զամբիա, Կոնգո ԴՀ, Կաբո Վերդե, Թունիս) հաղթողին:

Աֆրիկայի Գավաթ, A խումբ, երրորդ տուր

Գաբոն - Հասարակածային Գվինեա՝ 0:2

Խավյեր Բալբոա, 55 (11մ.), Իբան Սալվադոր, 87

Կոնգո - Բուրկինա Ֆասո՝ 2:1

Թիեւի Բիֆումա, 52, Ֆաբրիս Օդանմա, 87 – Արիստիդե Բանսե, 86

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում