21:28  ,  25 հունվարի, 2015

«Սամպդորիայի» նախագահը ներկայացրել է Էտո՛Օ-ին (ֆոտո)

Իտալական «Սամպդորիայի» նախագահ Մասիմո Ֆերերոն «Պալերմոյի» դեմ A Սերիայի 20-րդ տուրի խաղից առաջ ներկայացրել է թիմի նորեկներ Սամուել Էտո՛Օ-ին ու Լուիս Մուրիելին: 2 հարձակվողները նախագահի կողքին են եղել տրիբունայում, գրում է Gazzetta dello Sport-ը:

Ջենովայում կայացած խաղից հետո «Սամպդորիայի» նորեկները թիմի նախագահի հետ շրջել են խաղադաշտով: Էտո՛Օ-ն տեղափոխվել է Անգլիական «Էվերտոնից», իսկ Մուրիելը՝ իտալական «Ուդինեզեից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում