20:40  ,  25 հունվարի, 2015

Վեյկ Ան Զեե. Սամվել Սեւյանը բաժանեց 5-6-րդ տեղերը

ԱՄՆ-ն ներկայացնող 14-ամյա գրոսմայստեր Սամվել Սեւյանը Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում ավարտված Tata Steel Chess շախմատային փառատոնի B մրցաշարում բաժանեց 5-6-րդ տեղերը: Հայ շախմատիստը վերջին տուրում սպիտակներով հաղթեց հոլանդացի 63-ամյա գրոսմայստեր Յան Տիմանին եւ 13 հնարավորից վաստակեց 7.5 միավոր: Սեւյանն առաջին անգամ էր խաղում Վեյկ Ան Զեեում:

B մրցաշարի հաղթողի տիտղոսը նվաճեց չինացի Վեն Յին, ով հավաքեց 10.5 միավոր: Նրան կես միավոր զիջեց երկրորդ տեղը գրաված Դավիդ Նավարան:

Հիշեցնենք, որ Վեյկ Ան Զեեի գլխավոր մրցաշարում հաղթել էր աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլեսնը, իսկ Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը 5.5 միավորով գրավել էր 10-րդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում