20:05  ,  25 հունվարի, 2015

Մագնուս Կարլսենը՝ Tata Steel-ի եռակի հաղթող

Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը երրորդ անգամ նվաճեց Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում անցկացվող Tata Steel Chess սուպերմրցաշարի հաղթողի տիտղոսը՝ կրկնելով 2010-ի եւ 2013-ի հաջողությունը:

Հունվարի 25-ին կայացած վերջին՝ 13-րդ տուրում ՖԻԴԵ-ի առաջին համարը սպիտակներով ոչ ոքի խաղաց խորվաթ Իվան Շարիչի հետ եւ մրցաշարն ավարտեց 9 միավորով: Նորվեգացի գրոսմայստերին կեսական միավոր զիջեցին հոլանդացի Անիշ Գիրին, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, չինացի Դին Լիրենը եւ ԱՄՆ-ը ներկայացնող Ուեսլի Սոն, ովքեր բաժանեցին 2-5-րդ տեղերը:

Մրցաշարի գործող հաղթող Լեւոն Արոնյանը վերջին տուրում սպիտակներով պարտվեց Դին Լիրենին եւ 5.5 միավորով լեհ Ռադոսլավ Վոյտաշեկի հետ բաժանեց 9-10-րդ տեղերը: Հայաստանի ուժեղագույն գրոսմայստերը 13 տուրերում հաղթեց միայն վրացի Բահադուր Ջոբավային, պարտվեց Մագնուս Կարլսենին, Ուեսլի Սոյին եւ Դին Լիրենին ու 9 պարտիա ավարտեց ոչ ոքի: 32-ամյա Արոնյանը Tata Steel-ի քառակի հաղթող է: Նա Վեյկ Ան Զեեում տիտղոս է նվաճել 2007-ին, 2008-ին, 2012-ին եւ 2014-ին:

Tata Steel Chess-2015, 13-րդ տուր   

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Դին Լիրեն (Չինաստան)՝ 0:1

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Իվան Շարիչ (Խորվաթիա)՝ 0.5:0.5

Ուեսլի Սո (ԱՄՆ) - Լյուկ վան Վելի (Հոլանդիա)՝ 1:0

Ռադոսլավ Վոյտաշեկ (Լեհաստան) - Անիշ Գիրի (Հոլանդիա)՝ 0.5:0.5

Ֆաբիանո Կարուանա (Իտալիա) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)՝ 0:1

Հոու Յիֆան (Չինաստան) - Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա)՝ 0.5:0.5

Բահադուր Ջոբավա (Վրաստան) - Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան)՝ 1:0

Մրցաշարային աղյուսակ

1. Մագնուս Կարլսեն – 9 միավոր

2. Մաքսիմ Վաշյե-Լագրավ – 8.5

3. Անիշ Գիրի – 8.5

4. Ուեսլի Սո – 8.5

5. Դին Լիրեն – 8.5

6. Վասիլի Իվանչուկ – 7.5

7. Ֆաբիանո Կարուանա – 7

8. Թեյմուր Ռաջաբով – 6

9. Լեւոն Արոնյան – 5.5

10. Ռադոսլավ Վոյտաշեկ – 5.5

11.  Հոու Յիֆան – 5

12.  Իվան Շարիչ – 4.5

13.  Լյուկ վան Վելի– 4

14.  Բահադուր Ջոբավա – 3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում